կարևոր
1198 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 14:50
Քաղաքական

Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է․ փակում են մարդկանց ելքը ՀՀ-ից, որպեսզի Վեհափառը չկարողանա ժողով անցկացնել․ Տաթևիկ Վիրաբյան

Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է․ փակում են մարդկանց ելքը ՀՀ-ից, որպեսզի Վեհափառը չկարողանա ժողով անցկացնել․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանը գրում է. «Ուժային համակարգը, որը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը, ամեն ինչ անում է, որպեսզի փետրվարի 16-19-ը Ավստրիայում նշանակված Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուժով և 10 տիրադավներով։

Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է՝ անմեղ մարդկանց, հայ հոգևորականների դեմ գործեր են հարուցվում, փակում են մարդկանց ելքը Հայաստանից, որպեսզի Վեհափառը չկարողանա ժողով անցկացնել։ Նիկոլն ու թիմը դրանով ցույց են տալիս իրենց վախն ու խուճապը՝ այլ կերպ իշխանություն պահել արդեն չեն կարողանում՝ մնում է միայն հոգևորականներին Հայաստանից աքսորելը՝ օրինակ ՔՊ-ի սիրելի Ադրբեջան կամ Թուրքիա։ Հայ հոգևորականների հետ նույն կերպ վարվում էին նաև երիտթուրքերը 1915 թ-ին։

Հետևություններ թող անեն ՀՀ քաղաքացիները և չքվեարկեն ՔՊ-ի օգտին»: