Միասին կարող ենք
կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 12:44
Հասարակություն

Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զեկույցները չհրապարակեցին, որպեսզի հանրությունը չկարողանա համեմատել․ Արթուր Խաչատրյան

«Եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ՝ պաշտպանելու քո ձեռքբերումները, խաղաղությունը, քա հայրենակիցների իրավունքը՝ ապա հաղթանակը երաշխավորված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հիշատակի օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զեկույցները՝ թեկուզ այն, ինչը գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ և համեմատել, տեսնել թե ինչ եղավ 2016 թվականին, և ինչ եղավ 2020-ին։ Այն քաղաքական ուժը, որն ասում էր՝ պետք է բացառենք փոխզիջումները, այսօր կատվի նման ասում է՝ Արցախյան շարժում այլևս չկա, այն պարտություն էր Հայաստանի համար և թոկ էր, որը պետք էր կտրել, որ մենք ունենաք անկախություն։ Իրենց օրոք Արցախն Ադրբեջանի ներքո է, բայց անկախություն մենք չունենք»,- նշեց  պատգամավորը։

«Արցախի մեր հայրենակիցներչը ենթարկվել են էթնիկ զտման, որը ցեղասպանության դրսևորում է, և հիմա պայքարել ցեղասպանության հետևանքների վերացման, արցախցիների վերադարձի իրավունքի դեմ՝ նշանակում է արդարացնել ադրբեջանցիների գործած ցեղասպանությունը։ Եվ այստեղ Ալիևի և Փաշինյանի շահերը հերթական անգամ համընկնում են»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։