կարևոր
1555 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 19:55
Քաղաքական

«Պանիկա»՝ ՔՊ-ում. Մեխակյանի պարտությունը ցավոտ է լինելու․ «Իշխանություն»

«Պանիկա»՝ ՔՊ-ում. Մեխակյանի պարտությունը ցավոտ է լինելու․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականը գրում է․

«Քաղաքական անհաջողությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Ռազմավարական հաղորդակցությունների վարչության նոր ղեկավար։ Պաշտոնը ստանձնել է Մանվել Քեշիշյանը՝ մասնագետ, որը նախկինում համագործակցել է USAID ծրագրերի հետ՝ հատկապես ԼԳԲՏ իրավունքների առաջմղման ուղղությամբ։

Ըստ աղբյուրների՝ Քեշիշյանի նշանակումը պայմանավորված է Վաղարշապատում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններով: Նոյեմբերի 16-ին սպասվող ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բախվել է լուրջ հանրային դիմադրության։ Կուսակցության թեկնածուն չի կարողանում ապահովել անհրաժեշտ հանրային աջակցություն, ինչն էլ ստեղծել է քաղաքական ռիսկ Փաշինյանի թիմի համար։

Ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը պատասխանատու է կառավարության տեղեկատվական քաղաքականության և հասարակության հետ հաղորդակցության համար։ Քեշիշյանի հիմնական խնդիրն, ըստ աղբյուրի, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շուրջ ձևավորել դրական հանրային ֆոն՝ ակտիվ հաղորդակցությամբ և մեդիա դաշտում նոր նարատիվների ներդրմամբ։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կուսակցության տեղեկատվական ակտիվությունը զգալիորեն կաճի։ Միաժամանակ, ընդդիմադիր ուժերը կանխատեսում են նաև սադրանքների և հակաքարոզչական մեդիաարշավների ակտիվացում, թիրախում լինելու «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը»: