|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Այսօր լրանում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության կազմավորման 25 ամյակը: Եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, Գարեգին Ա կաթողիկոսի և ՊՆ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Այդ ժամանակից սկսած՝ զորամասերում ծառայություն են մատուցում նաեւ քահանաները՝ զինվորներին հասու դարձնելով հոգեւոր կյանքին։
Այդ առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր վաղ առավոտյան պատարագ է մատուցվելու, որին բանակի հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ այլ հոգեւորականներ էլ են մասնակցելու։ Սակայն մինչեւ երեկ պարզ չէր՝ արդյոք այդ պատարագին մասնակցելո՞ւ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը կարգալույծ արված քահանայի կողմից Հովհաննավանքում մատուցվող պատարագին մասնակցել էր եւ ծնկաչոք հաղորդություն ստացել նրանից:
Մեզ պատմեցին, որ բանակում հոգեւոր ծառայություն մատուցող քահանաները Քանաքեռի եկեղեցում պարբերաբար պատարագ են մատուցում եւ բազմիցս հրավիրել են նախարարին, բայց նա երբեք չի մասնակցել։