|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հովհաննավանքում կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող «պատարագին», Նիկոլ Փաշինյանը փաստորեն նույնպես իրեն անվտանգ չի զգում, չնայած եկեղեցու ներսում հիմնականում ՔՊ-ականներ են, նրանց աջակցողներ եւ ոստիկանության եւ անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ:
Ամեն քայլափոխին իրեն ժողովրդի հետ նույնացնող եւ իր մեծ ժողովրդականության մասին թմբկահարող Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը ստիպված ամբողջ պատարագին մեջքով դեպի խորանը կանգնած է մասնակցել պատարագին՝ դեմքով դեպի բազմությունը եւ եկեղեցու դուռը: