|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական լկտի խոսքն է ուղղել իրեն դեմ դուրս եկած կանանց:
Ըստ Sozcu-ի՝ Իգդիրում և Էրզրումում (Կարինում) խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նրա ելույթի ընթացքում մի խումբ կանայք մեջքով կանգնել նրան: Էրդողանը, ընդհատելով ելույթը, ասել է նրանց. «Ես գիտեմ՝ դա ինչ իմաստ ունի, բայց մեր դաստիարակությունը թույլ չի տա դա անել…»:
Սա Թուրքիայի նախագահի առաջին լպիրշ ելույթը չէ: Նա բազմիցս ստոր հայտարարություններով է հանդես եկել կանանց մասին, որոնց, ի դեպ, իբր համարում է «սրբություն»:
Թուրքական Sozcu-ն նախագահին նման պահվածքի համար անվանել է «կանանց թշնամի»: