|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մայր աթոռի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղյակ չէ, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն իրեն այսօր հարցաքննության հրավիրել։ Մինչև ՔԿ շենք մտնելն այդ մասին այսօր լրագրողներին ասաց նա։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին հոգևորականները վկայի կարգավիճակով են։
Հայր Ռուբենի խոսոքով` Նաթան սրբազանի ձայնագրության մեջ իր անունը չի հնչել։ Նա վստահեցնում է նաև` որևէ քահանայի չի հորդորել մասնակցել ընդդիմության ցույցերին։
«Նաթան սրբազանի հետ անմիջական չեմ աշխատում։ 15 տարի աշխատել եմ ՔԿՀ–ներում` որպես հոգևոր ծառայության պատասխանատու։ Երբ վարդապետական կամ եկեղեցու դիրքորոշման հետ կապված հարցեր են լինում, մեր բաժինն է մշակում դրանք։ Այլ գործառույթ չունենք»,– ըդնգծեց նա։
Հայր Ռուբենի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, խոսելով հարցաքննության կանչելու պատրվակի մասին, նշեց, որ վարդապետին ՔԿ կանչել են Նաթան սրբազանին վերագրվող ձայնագրության փաստերը ստուգելու համար նախաձեռնված վարույթի շրջանակում։
«Մեզ համար դա անակնկալ էր, քանի որ որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել։ Քննչականում դեռ կպարզենք, թե ինչու են նորից անհարմարություններ ստեղծում հոգևորականների համար»,– վստահեցրեց փաստաբանը։
Ֆարմանյանը տեղեկացրեց նաև, որ Արագածոտնի թեմի ոչ բոլոր քահանաներն են հարցաքննության կանչվել նոյեմբերի 12–ին և 13–ին։
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։