|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Կոտայքի մարզի նախկին դատախազ Ռաֆայել Խաչատրյանի որդուն՝ Ալեքսանդր Խաչատրյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս հրավիրել են հարցաքննության 2022թ. ընդդիմության հանրահավաքների ժամանակ ոստիկանության հետ բախման արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատախազի որդին առերեսվել է ոստիկանների հետ:
Նկատենք, որ այս գործը արդեն 1,5 տարի է, ինչ քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, սակայն մինչ օրս որեւէ քննչական գործողություն չէր եղել, եւ հիմա նախաքննական մարմինը կոնկրետ գործողությունների է գնում: Տեսնենք, թե ինչով կավարտվի այս քրեական գործը: Նկատենք, որ դատախազի որդին ի սկզբանե քրեական գործով ճանաչվել է տուժող, իսկ, ահա, քրեական գործը ոստիկանների կողմից հարուցված է անչափահասին խոշտանգելու հատկանիշներով։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում