կարևոր
346 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 16:54
Հասարակություն

Գաղտնի բաժնում դրված է մի թղթածրար, որտեղ կան խայտառակ արձանագրումներ․ լուծումը ո՞րն ա․ Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Իրականում մեր նիստի մեծ մասը փակ էր, բայց կարելի է ու այսինքն այս խորհրդարանի վերջին բյուջետային է, բայց հետագայում, օրինակ, ԱԱԾ պետի, Արտաքին հետախուզության պետի զեկույցները կարելի էր բաց նիստով ներկայացնել, հատկապես ԱԱԾ պետի հետ կապված ոչինչ չասեց, գրեթե ոչինչ չասեց։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հիմա հարցս, որը քննարկվել է նաև հանձնաժողովում, տարբեր, ԱԱԾ պետին հատկապես ուղղված հարցումներիցս, տարբեր գերատեսչություններ, գրավոր հարցումներիցս հետո։ Ի սկզբանե, երբ որ 44-օրյա քննիչ հանձնաժողովը ձևավորվեց, մենք մեր դիրքորոշումը նաև արտահայտեցինք, կասկածի տակ դրեցինք օբյեկտիվությունը, հասարակական վստահելիությունը և այլն։ Անցավ երեք տարի, հիմա հասկանում ենք, որ չկա, ինչ-որ անորոշ բան է, բայց գաղտնի բաժնում դրված է մի թղթածրար, որտեղ կան խայտառակ արձանագրումներ, որ 2018 թվականին բարձրագույն զինվորական պաշտոնի նշանակում է կատարել Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի հիմքով։ Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որ չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել,  հակառակ ձեր զգուշացումների, Նիկոլ Փաշինյանի, բայց որևէ արդյունք չունի։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգը գնվել, որը անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ Գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել, չկա հետևանք։ Ուզում եմ հասկանամ, անկախ այն բանից, այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը մտել է ուժի մեջ, չի մտել, բայց այդ ամեն ինչը գրած է, ու դրած է Ազգային ժողովում, լուծումը ո՞րն է, իրավապահները ո՞նց կարող են այդ ուղղությամբ աշխատեն»:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ իրենք լուծումների մասին զրույցներ ունեցել են: