|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փողոցային բառապաշարին հատուկ ոճով նախագահ Քոչարյանին է դիմել, թե «Բոթասներդ հիշի, արա»: Փաշինյանի այս հայտարարությանը «News.5tv.am»-ի հետ զրույցում պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:
«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը: