|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պարզ էր, որ ըստ բովանդակության եւ ըստ էության արձագանքել չէին կարող: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառմանը։
«Առաջարկում եմ քննարկեն նաեւ կետադրական նշանների հնարավոր վրիպակները»,- նշեց Բագրատ Միկոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր երկրորդ նախագահի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը՝ նշելով․ «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ակնհայտ ստում է։ Քանզի Ռոբերտ Քոչարյանը 1989 թվականին է ընտրվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր»։