կարևոր
544 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 10:51
Իրավական

Ակնայտ է՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը չէին ձերբակալվի, եթե սպասարկեին իշխանության օրակարգը և թիրախավորեին ընդդիմադիր գործիչներին․ Գոհար Մելոյան

Ակնայտ է՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը չէին ձերբակալվի, եթե սպասարկեին իշխանության օրակարգը և թիրախավորեին ընդդիմադիր գործիչներին․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Լուսադեմից Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է բնակարանները, այնուհետեւ՝ ձերբակալել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Narek Samsonyanին և Vazgen Sagatelyanին՝ խոչընդոտելով վերջիններիս փաստաբանների գործունեությանը

Ակնայտ է, որ վերջիններս չէին ձերբակալվի, եթե սպասարկեին իշխանության օրակարգը և թիրախավորեին ընդդիմադիր գործիչներին

Եթե անձը մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով կատարված խուլիգանության համար, ապա ո՞րն է նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու նպատակը

Նշված քննչական գործողությունը՝ բնակարանի խուզարկությունը, որևէ իրավական խնդիր այս դեպքում չի կարող լուծել

Ակնհայտ է, որ դրա նպատակը բացառապես Սամսոյանի և Սաղաթելյանի ընտանիքների անդամներին ահաբեկելն է

Արդյո՞ք կարելի է նշել մեկ այլ դեպք, երբ միջին ծանրության հանցանք հանդիսացող խուլիգանություն կատարած անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների մասնակցությամբ։

Պատասխանը միանշանակ է՝ նման ձևով ձերբակալվում են միայն այն անձինք, ովքեր քննադատում են քաղաքական իշխանություններին

Ապաքաղաքական կամ իշխանության աջակից հանդիսացող անձինք ԵՐԲԵՔ միջին ծանրության հանցանքի համար չեն ձերբակալվում ԱԱԾ աշխատակիցների կողմից

Հայաստանում օրեցօր մոլեգնող հանցավորության պայմաններում, իրավապահների ներուժը շարունակվում է ուղղվել ընդդիմախոսներին հետապնդելուն

Այսպիսով՝ ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ իրավապահ համակարգի միջոցով իրականացվող քաղաքական հաշվեհարդարի հետ

Հ.գ. Զուգահեռ իրականությունում՝ թույլատրելի վայրով փողոցն անցնող հղի կնոջը անթույլատրելի արագությամբ վրաերթի ենթարկած ոստիկանը 3-ից ավել տարի է ազատության մեջ է

Երեկվա ահասարսուռ սպանության հետքերով ձերբակալված չկա

Էլ չասեմ տասնապատկված հանցագործությունների մասին….»: