կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 15:24
Իրավական

Մամուլի եւ տեղեկատվության ազատության նոր «բարձունքը» բաստիոնում․ Գոհար Մելոյան

Մամուլի եւ տեղեկատվության ազատության նոր «բարձունքը» բաստիոնում․ Գոհար Մելոյան

Իրավապաշտպան Գոհար Մելոյանը գրում է․

«AntiFake.am մեդիա հարթակի տեխնիկայի առգրավումը չունի որևէ քրեադատավարական իմաստ կամ նշանակություն

Իշխանությունները, առգրավելով հարթակի ամբողջ տեխնիկան, դիտավորյալ կերպով կազմալուծում են ընդդիմադիր և պոպուլյար մեդիա հարթակի գործունեությունը

Ակնհայտ է, որ առգրավված տեխնիկան որևէ առնչություն կամ ապացուցողական նշանակություն չունի խուլիգանության հանցակազմով քննվող գործի հետ

«Իմնեմինիմի» հաղորդաշարը հրապարակվում է YouTube հարթակում և հասանելի է բոլորին, իսկ ենթադրյալ հանցագործության նյութերը առկա են հրապարակված տեսանյութերում։

Հետևաբար, տեխնիկան չունի որևէ դատավարական կշիռ և չի պարունակում ապացուցման ենթակա որևէ փաստական տվյալ։ Վարույթի քննության տեսանկյունից սա բացարձակ անիմաստ գործողություն է

Ակնհայտ է, որ այս քայլի իրական նպատակը ընդդիմադիր ԶԼՄ-ի կազմալուծումն է և հանրության շրջանում լայն դիտումներ ունեցող ընդդիմադիր հաղորդաշարերի՝ օրինակ՝ «Ղազարյան ընդդեմ Ղազարյան» կամ Antifake զրույց՝ հաղորդումների փակումը։

Այսինքն, իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը։ Սա աննախադեպ երևույթ է վերջին յոթ տարվա ընթացքում»։