Միասին կարող ենք
կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 23:32
Քաղաքական

«Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում. Տիգրան Քոչարյան

«Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

«Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կալանավորումը ֆեյսբուքյան հրապարակումների համար՝ ապացույցն է այն բանի, որ գործող համակարգն ընտրովի արդարադատության կուրսը շարունակվում է։

Իշխանական ֆեյքերին ու քարոզիչներին թույլատրված է ամեն ինչ՝ թիրախավորում, վիրավորանք, ատելության քարոզ, սպառնալիքներ, հարձակումներ հակառակ կարծիքներ ունեցողների վրա։

Այդ ամեն ինչը իրենց կարելի է, իսկ հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը նույնիսկ.անմիջապես գործի են դրվում իրավապահ մարմինները։

Այս երկակի ստանդարտները քայքայում են պետության իրավական հիմքերը։ Չի կարող լինել արդարություն այնտեղ, որտեղ օրենքը ծառայում է միայն իշխանության քաղաքական շահերին։

Շատ հետաքրքիր է նաև սոռոսաեվրոպամետների կարծիքը այս ամենի մասին, կպաշտպանեն իրենք նույն ձևի Ալենին, ինչպես անում էին դա Արթուր Օսիպյանի պարագայում: