կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 14:43
Հասարակություն

«Էս վարույթի հետ ի՞նչ կապ ունեք, որ էստեղ եք»․ լարված վիճակ՝ ՀԾԿՀ-ում․ քննարկվում է «Տաշիր»-ից ՀԷՑ-ի լիցենզիան վերցնելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբից ՀԷՑ-ի լիցենզիան վերցնելու հարցը։

Իրավիճակը լարվեց մինչ նիստի սկսելը, երբ ներս մտավ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։

ՀԾԿՀ նախագահը սպառնում էր լրագրողներին դուրս հանել դահլիճից։

Նշենք, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մինչ նիստի մեկնարկը նկատեց, որ ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հետ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի, նա չպետք է լինի հանձնաժողովի նիստին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց։

Փաստաբան Արամ Օրբելյանը նկատեց, որ Ռոմանոս Պետրոսյանը  չունի լիազորություն՝ վարույթի շրջանակներում, կարող է որպես հրավիրված անձ մասնակցել, վարչական վարույթ է, Հանձնաժողովը պարտականություն ունի վկաների հրավիրելու, նիստի մասնակիցները, ՀԿԾՀ անդամները, հասարակությունը կարողանան գնահատել՝ արդյոք առկա են համապատասխան պատասխանատվության հիմքեր, թե՝ ոչ։ 

 

Մանրամասն՝ տեսանյութում։