|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդին առաջինը օգնության են հասել «Գենացվալե» պանդոկի աշխատակիցները, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր ծառայության աշխատակիցները:
Այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ի Արաբկիրի աշխատակիիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը, և աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու ուղղությամբ: