կարևոր
385 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 11:50
Հասարակություն

Բնակչության 75 %-ը միջինից ցածր աշխատավարձ է ստանում, դրանով ո՞ւմ եք խաբում․ Արթուր Խաչատրյան

«Սիրելի հայրենակիցներ,

Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, բյուջեն զուտ ֆինանսական և, առավել ևս, հաշվապահական փաստաթուղթ չէ, այն արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները և ամրագրում է, թե կառավարությունը որքան գումար է պլանավորում հատկացնել իր ծրագրում նշված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար։ Բազմաթիվ անգամներ, թե գործընկերներս, թե ես կրկնել ենք, որ կառավարության իրականացված ծրագիրը այսօր բացարձակապես որևէ չունի նախընտրական ծրագրի հետ և մեծամասնության կողմից հաստատված կառավարության ծրագրի հետ, առնվազն, Արցախի անվտանգային և արտաքին հարաբերությունների հարցերում»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուրն Խաչատրյանը։

«Իշխանությունները չեն կատարել նաև իրենց տնտեսական բլոկի խոստումները, ի դեպ, պարոն նախարար, համընդհանուր բազային եկամուտի մասին  իմ հարցը  նրա համար չէ, որ ասեի՝ տեսեք, ինչ լավ եմ հիշում ինչեր եք խոստացել, դա նրա համար է, որ ցույց տամ, որ դուք գիտակցաբար  աղճատում եք իրականությունը, ավելի ճիշտ ստում ենք՝  թե՛ ընդիմություն, թե՛ իշխանություն եղած ժամանակ, սա այն դեպքն է, որ կեցությունը չի որոշում գիտակցությունը, եթե անազնվությունը էության մի մաս է»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
 

«Տարեվերջին սպասում է որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․ կասեք՝ բա նախկինում այսպես, այնպես․․․ Այստեղ կառավարության ներկայացուցիչը, քաղաքական մեծամասնությունը համոզում էին, որ պարտքը վատ բան չէ, այն նպաստում է տնտեսական բարձր աճին, ֆլան ֆստան․․․ Ես փորձեցի հասկանալ , եթե պարտքը զտենք ինչքա՞ն կկազմի մեր տնտեսական աճը, պատասխան չունենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։