|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ալմա-Աթայի հռչակագիրը ե՞րբ դարձավ Արցախյան հակամարտության կարգավորման հիմք և ով է դրա նախաձեռնողը։ Այս մասին ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում Փաշինյանից փորձեց ճշտել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խաչատրյանը շեշտում է, որ ՀՀ-ն չի վավերացրել այդ հռչակագիրը ոչ վերապահումներով, ոչ էլ առանց։
«ՀՀ-ն 1992թ․ վավերացրել է Ալմա-Աթայում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ, որով հայաստանը միանում է Մինսկի համաձայնագրին։ Սա Ադրբեջանը չի վավերացրել և միացել է ԱՊՀ-ին»,- ասաց պատգամավորը, շեշտելով, որ կասկածում է, որ 5 տարվա երկրի ղեկավարը այս հույժ կարևոր փաստաթղթերին տեղյակ չլինի։
Սրան ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Ալմա Աթայի հռչակագրի քննարկման հարցը միշտ էլ եղել է ԼՂ հարցի կարգավորման համատեքստում։