|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՄԱԿ-ն իր անհագստությունն է հայտնել Անկարայի և Դամասկոսի միջև առաջացած լարվածության վերաբերյալ, որի պատճառը Սիրիայի կառավարական ուժերի կողմից սիրիական Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի վրա հրետանային հարձակումն էր, որի արդյունքում թուրքերն ունեցան 5 զոհ (խմբ. պաշտոնական թիվն է, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների՝ 6) և 9 վիրավոր:
ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիա Գուտիերրեսի խոսնակ Ստեֆան Դուժարիկը նշում է, որ Սիրիայում շարունակվող բախումները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային խաղաղության համար վտանգ է ստեղծում: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է gazetekarinca.com կայքը:
Դուժարիկը նաև մտահոգություն է հայտնել, որ շարունակական բախումների պատճառով քաղաքացիներ են զոհվում, իսկ մի մասն էլ հարկադրաբար լքում է բնակավայրերը: