|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր անհանգստությունն է հայտնել մի շարք երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ նրա՝ դրական ազդանշաններ են գալիս եվրոպական մի շարք երկրներից՝ այդ թվում Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ «Սակայն թվերը շարունակում են աճել Մեծ Բրիտանիայում, Թուրքիայու, Ուկրաինայում, Բելառուսում և ՌԴ-ում։ Այդ իսկ պատճառով հաջորդ մի քանի շաբաթը շատ կարևոր է Եվրոպայի համար», - հայտարարել է Կլյուգեն։
Կլյուգեն շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր, չնայած Սբ Զատիկին, հետևել են անցած հանգստյան օրերին մտցված սահմանափակումներին։
«Մինչ որոշ երկրներում վիրուսի հայտնաբերման թվերը նվազում են, կան երկրներ, որոնք դեռ ամբողջովին պետք է իրենց վրա զգան կորոնավիրուսի ազդեցությունը», - նշել է Կլյուգեն։