|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանն անհանգստացած է Թուրքիայի զինված ուժերի սարքավորումների տեղափոխմամբ և սիրիական Ռաքքա նահանգում ամրացման աշխատանքների կատարմամբ. ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը։
«Ռուսական կողմը ծայրաստիճան անհանգստացած է Ռաքքա նահանգի Այն Իսա գյուղի տարածքում գտնվող հենակետերում թուրքական զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղափոխման և ամրակայման կապակցությամբ: Այս գործողությունները խախտում են ստատուս քվոն և խարխլում երկու կողմերի ջանքերը սիրիական հակամարտության կարգավորման գործում»,- ասել է Կարպովը:
Նա հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայի կողմից վերահսկվող ապօրինի զինված կազմավորումների կողմից գնդակոծություն չի գրանցվել: