|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները զինված հարձակում են իրականացրել ոստիկանական բաժանմունքի վրա, որի ընթացքում տվել են 4 զոհ:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, հարձակումից հետո զինյալները փախուստի են դիմել: Նրանց գտնելու ուղղությամբ գործողություններ են սկսվել:
Բացի այդ՝ քուրդ գրոհայինները հարձակում են իրականացրել նաև ոստիկանական զրահապատ մեքենայի վրա: Թուրքական և քրդական ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ 3 թուրք ոստիկան է վիրավորվել: