|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Տոկիոյում Թուրքիայի դեսպանատան մոտ բախում է տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև: 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Ըստ Haberturk-ի՝ վեճը ծագել է Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ հավաքվել են Թուրքիայի քաղաքացիներ՝ երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություներին մասնակցելու համար: Տեղեկությունների համաձայն՝ այդ ընթացքում ներկաներից մեկը բարձրացրել է Քրդական բանվորական կուսակցության դրոշը, որից հետո էլ բախում է տեղի ունեցել: Կողմերը միմյանց ուղղությամբ քարեր են նետել՝ կոտրելով մեքենաների ապակիները:
Տուժածներից 9-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թվում է երկու ոստիկան: