|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արյունալի միջադեպ է տեղի ունեցել վրացիների և ռուսների մասնակցությամբ. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել վրացի և ռուս խմբավորումների միջև։ Հյուրանոցի ներսում սկիզբ առած վեճը, որի ժամանակ Ռուսաստանի 51-ամյա մի քաղաքացի հրազենային վնասվածք է ստացել, շարունակություն է գտել նաև փողոցում։ Վրացիները հրազենով կրակ բացելուց հետո դուրս են եկել հյուրանոցից և փախչելու փորձ կատարել։ Սակայն ռուսները հետապնդել են նրանց փողոցում, և Վրաստանի քաղաքացի` 56-ամյա Պախա Թենգիզիի ուղղությամբ հրազենային կրակ են արձակել։ Գլխից վիրավորված Վրաստանի քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: