|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարո՞ղ եք պատկերացնել իրավիճակ, երբ ասենք պրոամերիկյան գործիչներ Դանիել Իոաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանը և այլք կանգնած լինեն դատարանի առաջ, իսկ նրանց մեղադրանքները առաջադրած/պաշտպանած լինի դատախազությունը, ու ԱՄՆ-ն այդ ժամանակվա գլխավոր դատախազին մեդալ տա։ Չեք պատկերացնում, չէ՞։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նախագահը մեդալով է պարգևատրում մի գլխավոր դատախազի, որի ժամանակ մեղադրանքներ են առաջադրվել գրեթե բոլոր պրոռուսական գործիչներին, անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
Ինձ մոտ արդեն տպավորություն է, որ ռուսների կողմից դրական վերաբերմունքի արժանանալու համար պետք է կամ սորոսական լինել, կամ թքել ռուսների երեսին, կամ չեղած դեպքում գոնե ռուսական դրոշ վառած լինես»: