կարևոր
4009 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-01 22:40
Քաղաքական

Կոմերսանտը միամիտ է ու չգիտի, որ երբ խոսքը ուտելու մասին է, ապա Փաշինյանը չէր կարող չմնալ. Բորիս Մուրազի

Կոմերսանտը միամիտ է ու չգիտի, որ երբ խոսքը ուտելու մասին է, ապա Փաշինյանը չէր կարող չմնալ. Բորիս Մուրազի

Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահները շաբաթներ առաջ իրար ձեռքով չբարևեցին, քանի որ սեպտեմբերին տաջիկա-ղրղզական սահմանին բախումներ էին եղել ու երկու կողմն էլ տասնյակ զոհեր էին ունեցել։ Նախագահները չէին կարող զոհերի ֆոնին անգամ իրար ձեռքով բարևել, իրենց ժողովուրդները չէին ների։

 Երեկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ իրենք տեսնում են մեր զինվորների մարմինները, բայց չեն կարողանում մոտենալ, քանի որ Ադրբեջանի ԶՈւ-ն թույլ չի տալիս։ Սեպտեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ մեր կողմը ունեցել է առնվազն 208 զոհ։ Այս ֆոնին Սոչիում Փաշինյանը եռակողմ հանդիպումից հետո Ալիևի հետ ճաշել է։ Կոմերսանտը համատեղ ճաշին անդրադառնալիս գրել է, թե Փաշինյանն ու Ալիևը կարող էին չմնալ ճաշի, բայց մնացել են։ Կոմերսանտը միամիտ է ու չգիտի, որ երբ խոսքը ուտելու մասին է, ապա Փաշինյանը չէր կարող չմնալ։

Բորիս Մուրազի

Politik.am-ի խմբագիր