|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի Շահդաղ լեռան ստորոտում կառուցվող զբոսաշրջային կենտրոնի` Թուրքիայից ժամանած քուրդ բանվորների եւ ադրբեջանցի շինարարների միջեւ բախում է տեղի ունեցել. տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ քրդերը մի ադրբեջանցու են ծեծել: Բախումը դադարեցվել է շինարարության ղեկավարության միջամտությամբ: Թեեւ միջադեպը փորձել են գաղտնի պահել, սակայն տեղի ոստիկանությունն արդեն տեղեկացված է եղել: