|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հալեպում կենտրոնական արձագանքման կոմիտեն հինգշաբթի հայտարարել է, որ կառավարական ուժերի և քրդերի միջև բախումներից հետո ընդունել է 142 հազար տեղահանվածի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններից, այդ թվում՝ այսօրվա 13 հազարին, հաղորդում է Sana-ն։
Կոմիտեն հայտարարել է, որ տուժած շրջաններից տարհանվածները տեղավորվել են Հալեպ քաղաքում, ինչպես նաև Ազազ և Աֆրին շրջաններում գտնվող 12 ժամանակավոր կենտրոններում։
Զեկույցում նշել է նաև, որ տարհանման գործողությունների ընթացքում Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալները մի քանի արկ են արձակել Հալեպի կենտրոնում գտնվող մարդասիրական միջանցքների և բնակելի թաղամասերի շրջակայքում։
«Այդ հարձակումները բոլոր միջազգային օրենքների և կոնվենցիաների կոպիտ խախտում էին, որի արդյունքում 10 մարդ զոհվել և 88 մարդ վիրավորվել է»,- հաղորդել են սիրիական պետական լրատվամիջոցները։
Կոմիտեն հավելել է, որ շարունակում է զանգեր ստանալ երկու շրջաններում հայտնված բուժառուներից և իր գործողությունները համակարգում է համապատասխան մարմինների հետ՝ հնարավորինս շուտ նրանց անվտանգ տարհանումն ապահովելու համար։