|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու դեռահաս աղջիկ և մեկ կին տեղափոխվել են հիվանդանոց, քանի որ հարվածներ են ստացել և սրտխառնոց ունեին։ Բուժօգնության դիմած մյուս քաղաքացիները հրաժարվեցին տեղափոխվել հիվանդանոց։
Տղեի բնակիչ Գոռը հայտնեց, որ Երևանից ժամանած սև բերետավորների հրամանատարն էր ոստիկաններին հորդորում հարվածել քաղաքացիներին։
Բնակիչներից մեկի ոտքն է այտուցվել, մյուսի գլխին վնասվածք կար։