|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հոկտեմբերի 18-ին` ժամը 06.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում (Նոր Նորքի 3-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 NZ 819 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1991 թ.) բախվել է էլ.սյանը և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ուղևոր Ն. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: