|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 14-ին, ժամը 23։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոց մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան արգելափակված քաղաքացիներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ․), շտապօգնության և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։