|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 10-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ \"ԲՄՎ\" մակնիշի 30OS807 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնվ. 1990թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել սյանը և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.21-ին, մարվել՝ 08.23-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: