|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպական կրթական տարածքում և բարձրագույն կրթության ոլորտում որդեգրել է միասնական կրթական քաղաքականություն:
Մասնավորապես, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, նախապատրաստվում է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն` ՀՀ տարածքում գործող բոլոր օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը պետք է ընդունելությունը կազմակերպեն միասնական ընթացակարգով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ուկրաինայի կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանը, Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 142 ավագ դպրոցում ուկրաինական դասարանի բացմանը, ինչպես նաև փոխադարձ համագործակցությանն առնչվող այլ հարցերի: