|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Հրապարակը» գրում է. Նոր Հայաստանում եւս նախընտրական շրջանում պարալիզացվում է պետական ապարատը։ Մեծ թվով պաշտոնյաներ արձակուրդ են վերցրել, որ քարոզարշավին մասնակցեն։ Օրինակ` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 3 աշխատող արձակուրդ են վերցրել․ գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը եւ արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը։
Արձակուրդ է վերցրել նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը, որը նաեւ ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքում։ Մինչդեռ, ասենք, ամռան սեզոնին նույն հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրում են հերթով, որպեսզի գործը չտուժի»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: