|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արժանապատվության երթի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց համախմբել ողջ ուժեր և հեռացնել ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանին: «Այս օրերին Նիկոլ Փաշինյանիը և իր շրջապատի որոշ անմեղսունակներ փորձում են մանիպուլյացիաների միջոցով համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը հանրային պահանջ չէ, և Նիկոլ Փաշինյանը ունի մեր ժողովրդի աջակցությունը: Մենք պետք է ապացուցենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի աջակցություն»,- ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չգիտակցեց, որ պետք է հեռանա այդ պաշտոնից, միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք Նիկոլից: «Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործողությունները»,- դիմեց նա երթի մասնակիցներին և ստացավ դրական պատասխան: