Միասին կարող ենք
կարևոր
1183 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-01 23:49
Քաղաքական Հասարակություն

Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են

Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են

Շատերի համար զարմանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս հանրային բացասական արձագանքի, պետական համակարգի՝ հատկապես բարձրագույն օղակին, միլիոնավոր պարգևավճարներ հատկացնում։ Սակայն այս, առաջին հայացքից անտրամաբանական, վարքագիծը բավականին հստակ բացատրություն ունի։

Օրերս իշխանական մեր աղբյուրներից մեկը հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց, որոնք ամբողջովին բացում են պատկերը։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախորդ տարի արևմտյան երկրներից մեկի պատվերով Հայաստան է ժամանել մասնագետների խումբ՝ պետական ապարատի աշխատակիցների վերաբերյալ թվային խորքային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Կատարվել է մանրակրկիտ վերլուծություն, որի համար օգտագործվել է նաև ԱԱԾ-ն տրամադրության տակ եղած տվյալները։

Ուսումնասիրության արդյունքները բավականին խոսուն են եղել․ վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ պետական ապարատի աշխատակիցների մոտ 72 տոկոսը  ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Այս եզրակացության հիմնական պատճառները եղել են հետևյալը․ Քոչարյանի կառավարման տարիներին համակարգը գործել է կանխատեսելի ռեժիմով, ներսում լարվածություն չի եղել, և աշխատակիցները չեն ունեցել պետության անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ։ Ի տարբերություն այդ շրջանի՝ 2018-ից հետո համակարգում մեծ թվով ՔՊ-ականներ են ներգրավվել, որոնք, ըստ նույն աղբյուրի, հաճախ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին, սակայն գտնվում են ղեկավար դիրքերում՝ ստեղծելով մշտական ճնշում և լարված մթնոլորտ իրենց ենթակաների համար։ Եվ այս ամենին գումարվում է պատերազմի մշտական սպասումը։

Ըստ մեր աղբյուրի՝ հենց այս պատկերը տեսնելուց հետո է իշխանությունը որոշել դիմել պարգևավճարների քաղաքականությանը։ Հաշվարկը պարզ է․ հատկապես ղեկավար կազմին տրամադրվող բազմամիլիոնանոց պարգևավճարները պետք է դառնան լծակ՝ ներքին ազդեցություն գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն համակարգի աշխատակիցների վրա և, ի վերջո, նրանց քաղաքական կողմնորոշումը թեքեն Նիկոլ Փաշինյանի օգտին։

Աղբյուրը՝ politik.am