|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ապրիլի 9-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 25 շենքի մոտակայքում բախվել են «Opel zafira» մակնիշի 69 AN 969 (վարորդ` 1974 թ. ծնված Ա. Շ.) և «Mersedes E 211» մակնիշի 95 OO 009 (վարորդ՝ 1971 թ. ծնված Ա. Ս) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Opel zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Ս.-ը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները սամանազատել են տարածքը, փակել գազաբալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաները և լվացել ավտոճանապարհը:
ԱԻՆ մամուլի ծառայություն