|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մայիսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը և 2 ուղևոր տեղում մահացել են, իսկ «Մերսեդեսի» վարորդը` 1990 թ. ծնված Հ. Ա.-ը, հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: