|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն:
Մահացածներից մեկը 45-50 տարեկան տղամարդ է, մյուսը կին է:
Մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները: Այնուհետև օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատն ու շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: