|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու «Վիլլա Գարի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes E320» մակնիշի 35 DA 358 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1981 թ. ծնված Մ. Մ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:
Փրկարարները Մ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ. Մ.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: