|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնել ենք, որ երեկ՝մարտի 28-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ:
Բախվել էին «BMW» մակնիշի 35 EX 741 և «ԿԱՄԱԶ» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ տղամարդ և կին, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1984 թ. ծնված Խ. Ս.-ը տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Yerkir.am-ի հետ զրույցում Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնեցին, որ երկու տուժածները ստացել են միջին ծանրության վնասվածքներ և առաջիկա մեկ-երկու օրերին դուրս կգրվեն: