|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Սիսիան-«Զանգեր» հատվածում (մերկասառույց), Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
«Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա: