|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 28-ին, ժամը 21:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 EX 741 և «ԿԱՄԱԶ» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ տղամարդ և կին, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1984 թ. ծնված Խ. Ս.-ը տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: