|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կառավարության վաղվա նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնելու է պետական մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների նորմաների աղյուսակում պետական մարմինների համար փոստային կապի ծառայությունների տարեկան սահմանաչափը (200 հազ. դրամ)` ՏՄՊՊՀ-ի համար նախատեսելով 2մլն 100 հազ. դրամ:
ՏՄՊՊՀ-ն դա պայմանավորում է իր կողմից հրավիրվող նիստերին մասնակցող շահագրգիռ անձանց գրավոր ծանուցումներ ներկայացնելու, տնտեսվարող սուբյեկտներից, պետական մարմիններից անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ստանալու, նիստին մասնակից շահագրգիռ անձանց իրազեկումը, վարչական ակտերի հանձնումը հասցեատերերին ապահովելու գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպման անհրաժեշտությամբ` կապված ծրարների գնումների քանակի ավելացման, այդ թվում՝ արագացված փոստային (EMS), սուրհանդակային և օժանդակ ծառայությունների մատուցման վճարների հետ: