|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կառավարությունը վաղվա նիստում, համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով, կհաստատի 2014 թվականին նախապես պլանավորված ջրառի ծավալը մեծացնելու մասին որոշման նախագիծը:
Այդ որոշման համաձայն` 170 միլիոն խմ ջրառի փոխարեն կառավարությունը կթույլատրի Սևանից իրականացնել 245 միլիոն խմ ջրառ:
Այս որոշմամբ, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, կատարվելու է 2014 թվականի Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի 5-րդ կետի առաջին պարբերության, ինչպես նաև Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումը: