|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Պրն․ Գաբրիելյա՛ն, շատ վատ է, որ օրենքի այս նախագիծը Սևանի ձկնորսների հետ չեք քննարկել, որովհետև հերթական աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը կարող է լինել։ Առանց այդ էլ մեծ աղմուկ առաջացրեց վերջին դեպքերը» ,-ելույթի սկզբում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ելույթ ունենալով՝ Ղազարյանը անդրադարձել է Սևանա լճի մակերեսի նվազեցմանը։ «Այս տարի Սևանա լճից մեծ քանակությամբ՝ 170 մլն խմ ջուր է վերցվել։ Վերջին 10 և ավելի տարիներում չեմ տեսել, որ էս քանակությամբ ջուր վերցված լինի։ Ջրի մակարդակը աննախադեպ է իջել։ Արդյո՞ք դա ոչ ճիշտ կառավարման արդյունք է։ Մի կողմից խորքային հորերը փակում ենք, կոնսերվացնում ենք, չգիտեմ՝ ինչ ենք ուզում անել, մյուս կողմից՝ անսպառ քանակությամբ ջուր քաշում Սևանից։ Արդյո՞ք դա ճիշտ է» ,-ասաց Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում