|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների ու գների մշտադիտարկման աշխատանքներ. տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:
«Այս պահին, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա։
Տեղեկացնում ենք նաև, որ արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել:
Տեղական արտադրողներն են՝
«Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina,
«Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել,
«Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin:
Ինչ վերաբերվում է բժշկական դիմակներին՝ հայտնում ենք, որ համաձայն տնտեսավարողների ներկայացրած տվյալների՝ հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է»: