|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Արարատ»-ի ղեկավարությունն ընդունել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հրաժարականը: «Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Սուրեն Չախալյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան հետագա մարզչական կարիերայի ընթացքում:
Ինչպես հայտնում է Երևանյան ակումբի պաշտոնական կայքը, մոտ օրերս հայտնի կդառնա «Արարատի» նոր գլխավոր մարզչի անունը:
Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ից կրած պարտությունից հետո Չախալյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Լուսանկարը` «Արարատ» ակումբի պաշտոնական կայքից