|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Հայ Առաքելական Եկեղեցին առանձնանում է իր ներքին ու արտաքին կայունությամբ, պատմական հիշողությամբ և անբեկանելի արժեհամակարգով։ Իհարկե, պետաիշխանական լծակների, հանրային կոչված լրատվամիջոցների անմիտ հետևողական քարոզչության և նույնաբնույթ այլ ներուժի պարագայում հնարավոր է հասնել որոշակի պառակտումների, ոչ ավելին։
Դեռ մի կողմ թողնենք այս արշավի հակաիրավական կողմը, ուղղակի մի հարց տանք մեզ՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունները թույլ կտայի՞ն այսպիսի կեցվածք իրենց հոգևոր կառույցների հանդեպ, կփորձեի՞ն տարաբնույթ հնարովի արդարացումներով այս խիստ ճակատագրական շրջափուլում թուլացնել իրենց հոգևոր, համազգային հենասյունը։
Աստված պահապան մեր Հայ Եկեղեցուն...»։