|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:
«Իհարկե, մենք հստակ ներկայացրել ենք մեր շահագրգռվածությունը և ցանկանում ենք տեսնել կայուն Հարավային Կովկաս, տարածաշրջան, որտեղ մենք կարող ենք աշխատել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջև լարվածության, ինչպես նաև ցանկացած հնարավոր լայնամասշտաբ լարվածության դեէսկալացիայի ուղղությամբ»,- ասել է Փրայսը:
Փրայսը չի մեկնաբանել լրագրողի հարցը Ադրբեջանի հետ սահմանին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած զորավարժությունների վերաբերյալ: